
| |
|
|
|
|
Գիշերը |
Ցերեկը |
 |
|
|
|
|
|
Հարմարավետ և գեղեցիկ, 25 մետր երկարությամբ “DDD” լողավազանը նախատեսված է ինչպես սպորտային այնպես ել առողջարարական նպատակների համար: Լողը, առողջարարական սպորտի ամենաէֆեկտիվ տեսակներից մակն է, որը նպաստում է առողջության պահպանմանը և լավացմանը ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի մոտ:
Հին Հունաստանում, երբ ուզում էին արտահայտել իրենց արհամարհանքը ինչ- որ մեկի նկատմամբ, ասում էին “Նա չի կարողանում ոչ կարդալ, ոչ լողալ”:
“DDD” լողավազանը իր երկու տարվա գոյության ընտացքում կարողացել է մեծ հռչակ ձեռք բերել ինչպես տեղացիների, այնպես էլ օտարերկյա հյուրերի մոտ:
Լողավազանի գմբեթաձև տանիքն ունի հատու լուսաթափանց ծածկույթ, որի շնորհիվ լույսը հեշտությամբ թափանցում է ներս, որն իր հերթին ստեղծում է հաճելի մթնոլորտ:
Ջրի տաքացման, օդորակման և օդափոխման, ֆիլտրման և մանրէազերծման համակարգը ավտոմատացված է և գործում է շուրջօրյա` ապահովելով օպտիմալ և ստանդարտներին համապատասխան միկրոկլիմա և ջրի զուլալ մաքրություն:
Լողավազանի տարածքում գործում են 2 շոգեբաղնիք, մերսման սրահ և բար: Պլաստիկ էլեկտրոնային քարտերը թույլ են տալիս հաճախորդին ինքնուրույն հսկել իր` լողավազանում գտնվելու ժամանակը: Մենք ունենք ճկուն զեղչային համակարգ:
Մեզ մոտ անց են կացվում ինչպես խմբակային, այնպես էլ անհատական պարապմունքներ:
Այցելեք մեզ մեկ անգամ և համոզված ենք, որ դուք կդառնաք մեր մշտական այցելուն:
|
|