
| |
|
|
|
|
Գիշերը |
Ցերեկը |
 |
|
|
|
|
|
“DDD” համալիրը տրամադրում է ծառայությոունների լայն ընտրանի հանգստի և սպորտի համար և հրավիրում է բոլոր ցանկացողներին օգտվել մեր ծառայություններից:
“DDD” համալիրը համապատասխանում է միջազգային բարձր ստանդարտներին և այցելուներին տրամադրում է 14 բարձրակարգ համարներ, կահավորված բոլոր անհրաժեշտ պարագաներով, հարմարավետ հանգստի համար: Համարներն ունեն օրիգինալ ինտերյեր և կբավարարեն ամենախստապահանջ հյուրերին: Բոլոր համարներում կա հեռախոս, հեռուստացույց`արբանյակային ալեհավաքով,անհատական չհրկիզվող պահարան,մինի բար, հարմարավետ կահույք, լոգախցիկ և հիգիենայի պարագաներ: Ցանկացողներին կարող ենք տրամադրել ինտերնետ կապ:
Բար-ռեստորանը հյուրերին տրամադրում է 24 ժամյա սպասարկում: Հյուրանոցում բնակվող հյուրերն անվճար կարող են օգտվել լողավազանից, ֆիտնես ակումբից և շոգեբաղնիքից: Հյուրանոցային սենյակների մանրակրկիտ մտածված հարմարությունները և արհեստավարժ անձնակազմը կդարձնեն ձեր այցելությունը հաճելի և անմուռանալի: |
|