“DDD” մարզա-առողջարանային համալիրը հիանալի վայր է առողջարար մարմնամարզությամբ զբաղվելու համար: Այն զբաղեցնում է ավելի քան 400ք.մ. տարածք և ներառում է`
| - |
1 մեծ դահլիճ հագեցած նորագույն սարքավորումներով |
| - |
2 դահլիճ խմբակային պարապմունքների համար (բոլոր 3 դահլիճները ունեն հանդերձարաններ եւ սանհանգույցներ) |
| - |
Շոգեբաղնիք |
| - |
Հանգստի սենյակ |
| - |
Մերսման սրահ |
| - |
Գեղեցկության սրահ |
| - |
Ոչ ալկոհոլային բար |
Մարզադահլիճը համալրված է աշխարհահռչակ արտադրողների մարզասարքավորումների տեսակներով: Մեր արհեստավարժ մարզիչները , որոնցից շատերն ունեն միջազգային որակավորում, ձեզ համար կմշակեն անհատական պարապմունքների նախագիծ և կօգնեն ձեզ լուծել առողջական և ավելորդ քաշի հետ կապված բոլոր խնդիրները: Չէ որ մարզվելը ոչ միայն գեղեցկության այլ նաև առողջ ապրելակերպի գրավականն է: Մասնագետներն ապացուցել են, որ մարզվելը դանդաղեցնում է ծերանալու պրոցեսը, ակտիվացնում է երջանկության հորմոնները: Խմբակային պարապմունքների դահլիճում անց են կացվում աէրոբիկայի, շեյփինգի, ստեպրիբոկի, պարային աէրոբիկայի, գնդակով վարժությունների պարապմունքներ:
Ֆիտնես թեսթավորման օգնությամբ մեր մասնագետները ամենայն ճշգրտությամբ կորոշեն ձեր մաքսիմալ ուժային հնարավորությունները այդ պահի դրությամբ և կհաշվարկեն ձեր պարապմունքների օպտիմալ ռեժիմը: