Մեր մասին

DDD մարզա-առողջարանային համալիրը, որը գործում է 2000թ. մայիսի 10-ից, հիանալի վայր է առողջարար մարմնամարզությամբ զբաղվելու համար, որտեղ ամեն ինչ համապատասխանում է միջազգային ստանդարտներին, որը համալրված է ժամանակակից սպորտային տեխնիկայով:

Համալիրը զբաղեցնում է ավելի քան 1300ք.մ. տարածք և բաղկացած է 1 ընդարձակ մարզադահլիճից, ավելի փոքր դահլիճից` խմբակային պարապմունքների համար (որտեղ կան տղամարդկանց և կանանց համար նախատեսված հանդերձարաններ` լողախցիկներով և սանհանգույցով), շոգեբաղնիքներ` լողավազանով, շոգեխցիկով, հանգստի սենյակով և ընդհանուր դահլիճով, մերսման սրահ և ոչ ալկոհոլային բար, հյուրանոց բարձր որակի: Տարածքում գործում է նաև ատամնաբուժական կլինիկա: