Հյուրանոց

DDD Հյուրանոցի բարձրակարգ կահավորումը, գների մատչելիությունը և սպասարկման մակարդակը կգոհացնի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդներին: Բոլոր համարները կահավորված են անհատական ոճով: Հյուրանոցը բաղկացած է ինչպես մեկտեղանոց, երկտեղանոց, երեք տեղանոց, այնպես էլ ընտանեկան համարներից: Հյուրերը հնարավորություն ունեն օգտվել ինչպես նախաճաշից, այնպես էլ լողավազանի և մարզասրահի ծառայություններից, իսկ ամռան տապին նաև սրճարանից, որն իր սպասրակման մակարդակով և համեղ ճաշացանկով գոհացնում է ցանկացած հաճախորդի:

Հյուրանոցում բնակվող հյուրերն անվճար կարող են օգտվել լողավազանից, ֆիթնես ակումբից և շոգեբաղնիքից: Հյուրանոցային սենյակների մանրակրկիտ մտածված հարմարությունները և արհեստավարժ անձնակազմը կդարձնեն ձեր այցելությունը հաճելի և անմոռանալի:

Հյուրանոցում առկա են`

3 հատ մեկտեղանոց սենյակ
5 հատ երկտեղանոց սենյակ
1 հատ կիսադելյուքս սենյակ
– 2 հատ դելյուքս սենյակ
1 հատ ընտանեկան սենյակ

Համարները համալրված են հետևյալ սարքավորումներով`

– օդորակիչներ
– արբանյակային ալեհավաքով հեռուստացույց
– անհատական չհրկիզվող պահարան
– մինի բար
– WiFi կապ