Լողավազան

Հարմարավետ և գեղեցիկ, 25մ երկարությամբ DDD լողավազանը նախատեսված է ինչպես սպորտային, այնպես էլ առողջարարական նպատակների համար: Լողը առողջարարական սպորտի ամենաէֆեկտիվ տեսակներից մեկն է, որը նպաստում է առողջության պահպանմանը, որի ընթացքում զարգանում է մարմնի բոլոր մասերը: Ջրի տաքացման, օդորակման և օդափոխման ֆիլտրման և մանրազերծման համակարգը ավտոմատացված է: Մեզ մոտ ապահովված է օպտիմալ և ստանդարտներին համապատասխան միկրոկլիմա և ջրի զուլալ մաքրություն:

Լողավազանում անց են կացվում ինչպես անհատական, այնպես էլ խմբակային պարապմունքներ թե մեծերի, թե փոքրերի համար: Լավագույնները ընդգրկվում են սպորտային հավաքականի կազմի մեջ և մասնակցում են տարածաշրջանային մի շարք առաջնություների` բարձր պահելով ՀՀ անունը միջազգային ասպարեզում: Մեր սաներից շատերը ստացել են միջազգային վարպետի կոչում: